Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Հայաստանի արտաքին քաղաքականության պերճանքը

Ազգային ժողովի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովը նախորդ օրը նիստում հաստատեց, որ 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը ընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգ:

Այս փաստաթղթի հիմնական էությունն այն է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից որևէ մեկը ցանկանա իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկրի կամ ռազմաքաղաքական միավորման ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք, ապա անպայման պետք է ստանա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Եվ եթե հանկարծ վերը նշված երկրներից մեկը առարկություն ունենա, որ Հայաստանում կամ Ղազախստանում ՆԱՏՕ-ն կամ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ երկիր ցանկանա նման օբյեկտ տեղակայել կամ կառուցել, և եթե, ասենք, Ուզբեկստանին այդ գաղափարը դուր չգա, ապա այդ տեղակայումը չի կարող լինել՝ անկախ այն հանգամանքից, թե դա որքան է անհրաժեշտ տեղակայող երկրին: Բացի այդ, եթե ՀԱՊԿ անդամ 4 երկրներ ստորագրեն և վավերացնեն այդ արձանագրությունը, այն մեխանիկորեն տարածվելու է բոլոր անդամ երկրների վրա: Եվ եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկրում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ անհրաժեշտություն առաջանա այլ երկրի կամ ռազմաքաղաքական կառույցի ռազմական օբյեկտ տեղակայել իր մոտ, սակայն դրան առարկի ՀԱՊԿ անդամ մի երկիր, ապա տեղակայող երկիրն այդ քայլին կարող է գնալ միայն մեկ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակով: Սակայն դրա համար էլ 6 ամիս ժամանակ է անհրաժեշտ: Այդ հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցրեց, թե եթե Հայաստանն, ասենք, Մեղրիում արտաքին հարձակման վտանգ ունենա և ցանկանա իր անմիջական հարևան, բայց  ոչ ՀԱՊԿ անդամ Իրանից օգնություն խնդրել, ուրեմն պետք է ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնությո՞ւնը: Իսկ եթե այդ համաձայնությունը չկա և ՀԱՊԿ-ից էլ դուրս գալու համար 6 ամիս ժամանակ է պահանջվում, այդ դեպքում ի՞նչ պետք է անի մեր երկիրը: Չպե՞տք է Իրանից օգնություն խնդրի, պետք է ենթարկվի այս պայմանագրին և վտանգի՞ ենթարկվի: Արձանագրությունը ներկայացնող՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տեսական համարեց այդ դիտարկումը:

Ամեն դեպքում այս պայմանագիրը ևս մեկ անգամ Հայաստանին կապում է ՀԱՊԿ-ի, առավել ևս ՀԱՊԿ-ը ծնած Ռուսաստանի հետ և խոչընդոտում է, մեր երկրի թե տարածաշրջանային և թե ընդհանուր զարգացմանը: Իսկ ՌԴ-ի ձեռքում այս արձանագրությունը ՀՀ-ի ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների գլխին կդառնա մի լրացուցիչ մահակ: Եվ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով  հարավկովկասյան երեք երկրների մեջ Հայաստանն ավելի շատ է կտրված արևմտյան զարգացումներից օգտվելու հնարավորությունից: Վրաստանն ամբողջությամբ դուրս է եկել ՌԴ ազդեցությունից, Ադրբեջանի նավթային ու գազային ծրագրերում Արևմուտքի ներկայությունն արդեն այդ երկրին հնարավորինս ազատել է ՌԴ միահեծան ազդեցությունից: Եվ միայն Հայաստանն է առայժմ կքած իր ռազմավարական մեծ «գործընկերոջ» տարատեսակ մահակների տակ: Եվ եթե ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները վավերացնեն այս փաստաթուղթը, ու որևէ մի երկրում ՀԱՊԿ ոչ անդամ երկրի ռազմական օբյեկտ տեղակայելու խնդիր առաջանա, ապա ՌԴ-ն ոչ թե ինքը կխոչընդոտի դրան, այլ Հայաստանին կամ անդամ մեկ այլ երկրի կստիպի դա անել:

Հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ այս փաստաթուղթը հակասում է ՀՀ «սուվերենությանն ու Սահմանադրությանը»: «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանին 49 տարով բազաների տեղակայման թույլտվություն ենք տվել: Դրան դեմ եմ, թե կողմ եմ` այլ հարց է, բայց դու մի ուղղություն ես ընտրել: Ինչպես Վրաստանում, ՆԱՏՕ-ն կարող է մեր երկրում էլ իր զինվորների համար հոսպիտալ կառուցել, բայց սահմանամերձ գոտիների իմ ժողովուրդը կարողանա գնալ և արևմտյան որակյալ  բուժօգնություն ստանալ: Եվ երբ կգնան, այդ ամբողջ սարքավորումները կմնան մեզ և կունենանք արտակարգ մի հոսպիտալ: Կարող է գրադարան բացեն: ՆԱՏՕ-ի կենտրոններ ունենք, դրանց ճակատագիրն ի՞նչ է լինելու: Սրանք հարցեր են: Իսկ մենք ոչ միայն 49 տարով թողել ենք, որ ՌԴ-ն իր ռազմակայանը տեղակայի այստեղ, բազայի փողն էլ մենք ենք տալիս, և դեռ ասում ենք, թե ոչ մեկին թույլ չենք տա մեր տան կողքով անցնեն, մինչև, ասենք, Ուզբեկստանը դա թույլ կտա: Սա շատ վտանգավոր, մեր սուվերենությունը խախտող երևույթ է, և կարծում եմ, որ պետք է ուղղակի բացասական եզրակացություն տալ դրան: Թող գնան՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում տան իրենց, մենք դեռ 49 տարի միասին ենք: Ինչո՞ւ եք շտապում, քննարկենք, կնախապատրաստվենք՝ հաջորդ գումարման ԱԺ քննարկմանը կբերենք»,- հայտարարեց Ա. Արզումանյանը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այս համաձայնագրի վավերացումը նշանակում է ամբողջությամբ ամուր կանգնել մեկ վեկտորի վրա և այլևս բացառել ռազմաքաղաքական համագործակցության հնարավորությունը:

«Ես լինելով ՀՀ քաղաքացի, ասում եմ, որ սա հակասում է և՛ մեր Սահմանադրությանը, և՛ սուվերենությանը: Թքած նրա վրա, թե ով է կազմակերպել դա: Ես ասում եմ, որ մենք գնալով հետզհետե զիջում ենք մեր սուվերենության աստիճանը: Մենք պետք է գիտակցենք՝ գալու է մի պահ, որ մեր թոռները կամ ծոռներն այլևս զիջելու բան չեն ունենա: Երեկ Հունգարիայի ու Ադրբեջանի քայլերը գնահատելիս ԱԺ-ում միակ լեյտմոտիվն այն էր, որ աշխարհը մեզ հետ հաշվի չի նստում, մեզ բանի տեղ չի դնում: Իսկ աշխարհը բանի տեղ չի դնում, որովհետև մենք մեզ բանի տեղ չենք դնում: Եվ վախենում ենք ասել, թե ՀՀ ԱԺ-ում կարող է լինել 18 հոգի, որն ասում է, թե դեմ եմ այս անտերին»,- եզրափակեց Ա. Արզումանյանը:

Հատկանշական էր, որ նիստում երբ Ա. Արզումանյանն այս խոսքերն էր ասում, հանձնաժողովի մյուս անդամները՝ Շիրակ Թորոսյանը, Վլադիմիր Բադալյանը, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը կամ նույն Շ. Քոչարյանը գլխով անընդհատ դրական շարժումներ էին անում, սակայն քվեարկության ժամանակ ձեռք բարձրացրեցին, որ այդ փաստաթուղթն ընդգրկվի ԱԺ քննարկման օրակարգ:

Այս արձանագրության ու մի քանի այլ հարցերի հետ կապված մեզ հաջողվեց մի քանի մեկնաբանություններ կորզել Շավարշ Քոչարյանից:

– Պարոն Քոչարյան, կարծիք հնչեց, որ այս արձանագրությունը սահմանափակում է ՀՀ անկախությունը:

– Ո՛չ: Քանի որ ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, ռազմական դաշինք է, և եթե որևէ անդամ պետություն ցանկանում է իր տարածքում տեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ պետության ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք, նա պետք է այդ խնդիրը համաձայնեցնի մյուս երկրների հետ: Իսկ եթե կա հստակ առարկություն, այդ դեպքում չի անում և չանելու մի տարբերակ կա՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Դա տրամաբանական է, ի վերջո դաշինքը ռազմական է: Ռազմական դաշինքի տարածքում այլ պետությունների զորքերը չեն կարող լինել: Դրա ուղղվածությունն այն է, որ դաշինքը լինի արդյունավետ:

– Իսկ եթե ՀՀ-ն հայտնվի այնպիսի իրավիճակում, ինչպես ակնարկեց Շ. Թորոսյանը, որ անհապաղ Իրանից ռազմական օգնության անհրաժեշտություն ունենա, բայց չկարողանա ստանալ ՀԱՊԿ մի անդամի համաձայնությունը, կարո՞ղ է իրեն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք վերապահել:

– Հարցը շատ տեսական է, և որևէ կոնկրետիկա իր մեջ չի պարունակում, որ հնարավոր լինի պատասխանել:

– Կարծիք կա, որ այս արձանագրությունը ՌԴ կողմից ՀՀ-ի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների գլխին լրացուցիչ մահակ է դառնալու:

– Այդ խնդիրը առաջացել է, ոչ թե ՀՀ-ի, այլ մեկ այլ հատվածի՝ Կենտրոնական Ասիայի հետ կապված, որովհետև այնտեղ կա այդ մրցակցությունը: Մի կողմից` լինել ՀԱՊԿ անդամ, մյուս կողմից` տեղակայել այլ պետությունների կամ դաշինքների օբյեկտներ. դա անհաշտություն է առաջացրել: (Խոսքը վերաբերում է Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանին, որը վարձակալել է ԱՄՆ-ն, ինչի հետ կապված առարկություններ ունի ՌԴ-ն.- Ա. Ա.):

– Պարոն Քոչարյան, Հայաստանը պետական մակարդակով ի՞նչ քայլեր է պատրաստվում անել վերականգնելու Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու հետ կապված արդարադատությունը վերականգնելու համար:

– Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո կան շատ հստակ հանձնարարականներ, և դրանք իրականացվում են բոլոր՝ միջազգային կազմակերպությունների,  տարբեր պետությունների ուղղություններով, և այդ ծրագիրն արդեն գործում է:

– Ի՞նչ ծրագրեր են իրականացվում: Կմանրամասնե՞ք:

– Դուք պետք է դատեք արդյունքներից: Դատապարտող հայտարարություններ են հնչում:

– Բայց կարծես թե միայն հայտարարություններ են, արդարությունը վերականգնելու քայլեր չեն նշմարվում:

– Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, աշխատանքները բոլոր ուղղություններով տարվում են:

– Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումն արդյոք այդ երկրին ավելի չմղե՞ց Ադրբեջանի հետ նույն դաշտ և չդժվարացրեց ՀՀ-ի հետ այդ հարցով համագործակցությունը:

– Ո՛չ, այդպես չէ: Պատահական չէ, որ Հունգարիայի վրա ճնշում է գնում բոլոր կողմերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում