Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը քննադատել է երկրպագուներին` ՀԱՀ-ի հավաքականի հետ ընկերական խաղում իրենց հասցեին հնչեցրած սուլոցների պատճառով:
«Բոլորս հասկանում ենք, որ մեր լավագույն խաղը չենք ցուցադրել, բայց կարողացել ենք հաղթել: Հիասթափված եմ, որ երկրպագուները սուլում էին մեզ: Ես նրանց չեմ խնդրում ինձ երկրպագել, այլ երկրպագել իրենց ազգային հավաքականին»,- հայտարարել է «Սանթոս»-ի ֆուտբոլիստը:
Սան-Պաուլուում կայացած խաղն ավարտվեց «պանտակամպեոնների»` նվազագույն հաշվով հաղթանակով: Աչքի ընկավ «Զենիթ»-ի ֆուտբոլիստ Հալկը:







































