«Երեխաների և ստեղծագործող մարդկանց շրջանում հետհանգստյան սթրեսն ավելի սարսափելի է լինում, քանի որ նրանք ավելի տպավորվող են, ամառային հետաքրքրություններից հետո դժվար է անցում կատարելը դասերին, ստեղծագործական աշխատանքին»,- այսօր ասուլիսի ընթացքում այս մասին ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր Ռուբեն Պողոսյանը:
Ընդհանրապես հանգստի շրջանում մարդը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, ինչի հետևանքով դրանից հետո դժվար է անցնել աշխատանքի. «Աշխատանքի անցնելուց հետո մարդը, հոգեբանական տերմինով ասած, «բուֆերային» շրջանում է հայտնվում»:
Նա խորհուրդ տվեց սթրեսներից խուսափելու համար գնումներ կատարել, նոր հագուստ ընտրել, գրքերը, գրենական պիտույքները կօգնեն խուսափել սթրեսներից:











































