Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Հունգարիա-Ադրբեջան գործարքի դեմ քարոզչաքաղաքական փուլին պետք է հաջորդի իրավաքաղաքականը. «Ազդակ»

Հունգարիա-Ադրբեջան գործարքին և մարդասպան Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու ու հերոսացման դեմ բողոքի համասփյուռքյան ալիքը իբրև քարոզչաքաղաքական առաջին գործողություն կարելի է իրականացված համարել: Սփյուռքահայության համատարած բողոքը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան ժամանելու լիարժեք օգտագործումը ամբողջացրին բողոքի մարդկային շղթան, որը շրջագծեց Բուդապեշտն ու Բաքուն: Թեև պատասխանատվությունների առումով թե մեղադրանքների թիրախային տարբերությունները զգացվեցին ամենուրեք՝ Բուդապեշտի, ՆԱՏՕ-ի և Բաքվի միջև:

Բողոքի շղթայի յուրաքանչյուր օղակ մյուսին միացավ շատ հեսազահ, արագ և իրար լրացուցիչ հանգամանքով, նկատի ունենալով թե՛ հաջորդականությունը, թե՛ պահանջները և թե՛ ամբաստանությունները: Թուրքական մամուլի ներկայացուցիչը անգամ չէր զսպել իր զարմանքը` տեսնելով նման բողոքի համատարածության և կազմակերպվածության մակարդակը:

Այս առումով էլ դիպաշարին հետևողների մոտ չվրիպեց Թուրքիայում հայության բարձրացրած բողոքը` որ ըստ ձևի այլ հարց էր արծարծում, այսուհանդերձ հայության համընդհանուր պահանջատիրության միանալու և բողոքի շղթայի օղակներից մեկը կազմելու հստակ ուղերձ ուներ իր արարքում: Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցում էին «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնված բողոքին` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալողլուի ազատման դեմ: Թեև տարատեսակ մեկնաբանությունները և տեսությունները իրար հակասում են` բացատրելու համար Շահինի մահվան դրադապատճառները, այսուհանդերձ հետևողի մոտ հստակ համոզում է գոյացել, որ Շահինի սպանությունը ևս ցեղային հողի վրա կատարված մարդասպանություն է. հար և նման սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարմանը առիթ տվող պատճառին: Այստեղ ուրեմն Սաֆարով-Աղալողլու մարդասպանության և հայատյացության ծինը լավագույնս է բացատրում թուրք-ադրբեջանական հակահայ ինքնամղումի անզսպելիությունը:

Խնդիրը սակայն այս դեպքում Նոր զարթոնքի կողմից հայության ընդհանուր պահանջատիրությանը յուրահատուկ ձևով միանալն է, այս օրերին Ստամբոլում միևնույն ամոթանքի պատին գամելու նաև Թուրքիան, որը պատրաստվում է ազատ արձակել իր մարդասպանին: Իրոք, պոլսահայության մոտ նոր զարթոնքը նախադրյալներ է դրսևորում, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բարձրացրած պահանջատիրության պայքարին միանալու ուղղությամբ:

Քարոզչաքաղաքական գործողությունների ազդանշանը փաստորեն տրվեց հարապարակային ձևով, երբ ի լուր Սաֆարովի վերաբերող գործարք-հերոսացմանը նախագահ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի հետ իր ունեցած հանդիպման ընթացքում հայտնում էր, որ խորհրդակցել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ արտերկրում աշխատանքներ իրականացնելու համար: Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից և արցախյան թղթածրարից հետո համայն հայության դեմ նետված ադրբեջանական ձեռնոցը վերցնելու համահայկական ընդառաջման ալիք ձևավորվեց շատ արագ և շատ կազմակերպ:

Համախմբվածության այս փաստը հուշում է, որ հակառակորդի ոտնձգությունների, գրգռությունների և նման մղումներով կատարվող նախաձեռնությունների դեմ հայկական կողմը համախմբվածության և մանավանդ կազմակերպվածության նման մակարդակով աշխատելու շատ տեղ ու առիթ ունի:

Իսկ այս հարցում միայն քարոզչաքաղաքական փուլը չէ, որ իբրև իրականանալի առաջադրանք համայն հայության օրակարգի վրա է հայտնվել: Իրավական հետապնդումների փուլը` մարդասպանը վերստին ճաղերի ետևը տեղավորելու, Հունգարիա-Ադրբեջան հարաբերությունների վրա ազդելու և դեռևս՝ պատահարներին ՆԱՏՕ-ի առնչությունը ճշտելու, պետությունների դատապարտումների բովանդակությունն ապահովելու և պատասխանատվություններ վերցնելու աշխատանքը երկարատև, տեղ-տեղ հիասթափեցուցիչ, համենայնդեպս հետևողականություն և մանավանդ քաղաքական պահերի օգտագործման հմտությունը պահանջող հրամայականներ է ենթադրում։

Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում