Ջեքսոն-Վիննիկի ուղղումը չեղյալ հայտարարելու մասին օրենքը կընդունվի արդեն սեպտեմբերին: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
«Ակնկալում ենք, որ այդ օրինագիծ կընդունվի արդեն այս ամսին»,- ասել է նա:
Ջեքսոն-Վիննիկի ուղղումը ԱՄՆ-ի առևտրի մասին մտցվել է օրենքում 1974թ.: Դրանով սահմանափակվում են առևտրական հարաբերությունները ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրների հետ (խոսքը Արևելյան բլոկի, առաջին հերթին ԽՍՀՄ երկրների մասին էր), որոնք մասնավորապես սահմանափակում էին էմիգրացիայի ազատությունը:
Այս տարվա հուլիսին Ջեքսոն-Վիննիկի ուղղումը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը հավանություն ստացավ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեների կողմից: Այնուամենայնիվ, դրա հաստատմանն ուղղված հետագա քայլերը ձգձգվում են կուսակցական տարաձայնությունների պատճառով:











































