Վրացական Interpressnews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր վրացի 35 զինծառայողներ «ծանր թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել են և տարվել Գորիի ռազմական հոսպիտալ:
Թունավորված զինծառայողներին նախ փոխադրել են Թբիլիսի, որտեղ և առաջին բուժօգնության ցուցաբերումից հետո նրանց բոլորին տարել են Գորի: Նախնական տվյալներով՝ բոլոր զինծառայողները թունավորվել են սննդից: Դեռևս չի նշվում, թե որ զորամասում են նրանք թունավորվել: Վրաստանի ՊՆ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:












































