Ամերիկյան երգչուհի Մադոննան իր աջակցությունն է հայտնել նախագահ Բարաք Օբամային, ով առաջադրվում է նախագահական ընտրությունների երկրորդ ժամկետում: Այս մասին տեղեկացնում է AOL Music բլոգը:
Նյու Յորքում կայացած Մադոննայի համերգը սեպտեմբերի 6-ին ընթացել է Դեմոկրատական կուսակցության համագումարին զուգահեռ, որի ընթացքում Օբաման առաջադրվեց որպես նախագահի թեկնածու:
Երգերի ընդմիջումների ընթացքում երգչուհին դիմել է 40 հազարանոց լսարանին` խոսելով տարբեր թեմաների մասին: Նա պատմել է այն մասին, որ ինքը արդեն չորս ամիս շրջագայում է աշխարհի տարբեր երկրներում և հասցրել է հրաշալի ու սարսափելի շատ բաներ տեսնել:
Երգչուհին հաղորդել է, որ տեսածը իրեն ստիպել է գիտակցել, թե որքան երջանիկ է ինքը, որ ապրում է ԱՄՆ-ում, չնայած այդ երկիրն էլ կատարյալ չէ: Նա իր հիացմունքն է հայտնել նախագահի կնոջ` Միշել Օբամայի նկատմամբ:
Մադոննան հայտարարել է. «Այսօր ես ցույց չեմ տալու իմ հետույքը, ցույց եմ տալու իմ զգացմունքները», և հանել է վերնաշապիկը: Երգչուհու մեջքին գրված էր` Օբամա:
Բլոգը նշում է, որ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Մադոննայի քաղաքական հայտարարությունը:








































