Դամասկոսում` Արդարադատության պալատից և Սիրիայի տեղեկատվության նախարարությունից ոչ շատ հեռու, պայթյուն է տեղի ունեցել: Առայժմ զոհվածների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ Դամասկոսում մզկիթի մուտքի մոտ պայթել էր ականապատ մոտոցիկլ: Պայթյունի ժամանակ մզկիթից հավատացյալներ էին դուրս գալիս: Միջադեպի հետևանքով զոհվել էր առնվազն 5 զինծառայող, ևս 10 մարդ` վիրավորվել: Ընդդիմության տվյալներով` օրվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում զոհվել է 55 մարդ:










































