Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Տիգրան Սարգսյանին դնում են զոհասեղանին. մամուլ

«Երեկվանից մեկնարկեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային դատափետման և Հայաստանում տիրող իրավիճակի ողջ մեղքը նրա վրա բարդելու գործընթացը, որն իրականացվում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով: Այսինքն, կարելի է ասել, որ վարչապետի դատափետման գործընթացն իրականացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, որ իշխանական լրատվամիջոցներից մեկը երեկ մի նյութ հրապարակեց, որում քննադատել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ՀՀ անվտանգության խորհրդի անդամ լինելու փաստը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.

«Լույսը դեռ չբացված` ԲՀԿ լրատվական ծառայությունը տարածեց այս կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուլիխանյանի հարց ու պատասխանը, որում վերջինս հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութ հրապարակած թերթի «գաղափարական և ֆինանսական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու «Ֆլեշ»-ի Բեգլարյան Բարսեղն են»: Ըստ Ուլիխանյանի, իր ղեկավարը, այսինքն` Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի ամենաբարձր հեղինակություն ունեցող մարդն է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ ուզում է վարկաբեկել նրան, այլ կերպ ասած` վարչապետն աչքը դրել է Ծառուկյանի հեղինակության վրա: Այնուհետև ԲՀԿ մամուլի խոսնակը հանրությանն ավետել էր իշխանազն կուլիսներում շրջող լուրերի մասին, այն է` Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, և թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյսնի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-Էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակները` գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, և որ շատ ավելի բաց և հրապարակային կխոսեն «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին: Սի խոսքով` էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ դիվանբաշուն»:

Տիգրան Սարգսյանի լրատվական ծառայությունից մեկնբանություն ստանալու «ՀԺ»-ի թղթակցի բոլոր փորձերը երեկ պարդյուն անցան: Վարչապետի լրատվականի հեռախոսահամարները կեսօրից հետո անհասանելի էին: Իհարկե, որոշ ՀՀԿ-ականներ երեկ այս թեմայով հայտարարություններ արեցին. նրանք փորձում էին ԲՀԿ մամուլի քարտուղարին սաստել, ստիպել, որ լռի: Բայց սա այն դեպքերից է, որ մեղադրանքները հասցեագրված են կոնկրետ անձի` Տիգրան Սարգսյանին, և նա էլ պետք է կամ պատասխանի, կամ լռությամբ հաստատի ասվածի իսկությունը:

Ի դեպ, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը երեկ պատասխանեց ԲՀԿ մամուլի խոսնակին: Այդ պատասխանով Բեգլարյանն իր հասցեին ուղղված մեղադրանքները չէր հերքել, այլ «արժանի» հակահարված էր տվել Տիգրան Ուլիխանյանի` Գագիկ Ծառուկյանին որպես բարեգործ ներկայացնելու ջանքերին: «Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում»,- ասել էր Բեգլարյանը:

Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանն ուշ երեկոյան հայտարարություն տարածեց` ազդարարելով, որ վարչապետը մտադիր չէ մեկնաբանել Տիգրան Ուլիխանյանի մեղադրանքները: Տիգրան Սարգսյանը, թերևս, բոլորից լավ գիտի, թե ով է կանգնած այս գործընթացի ետևում, և ինչ նպատակով է դա արվում, ուստի նախընտրել է լռել, գուցե ուզում է թուլանալ և հաճույք ստանալ:

Դեռևս երկու ամիս առաջ վարչապետի շրջապատի մարդիկ դժգոհում էին, թե իշխանական քարոզչության պատասխանատուները, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որոշել է նախագահական ընտրությունների զոհասեղանին դնել Տիգրան Սարգսյանին: Այդ ժամանակ նույնիսկ նշվում էր կոնկրետ ժամկետը` սեպտեմբերի երկրորդ կեսին պետք է սկսվեր Տիգրան Սարգսյանի հրապարակային դատափետման գործընթացը: Նշվում էր, որ այդ ամենն իրականացվելու էր իշխանական լրատվամիջոցների անմիջական աջակցությամբ: Բայց իրադարձությունները մի քանի օր շուտ սկսեցին զարգանալ: Տիգրան Ուլիխանյանի` վարչապետին դատափետող հայտարարությունը երեկ մի քանի ժամ շարունակ իշխանական կայքերի առաջին էջի հիմնական նյութն էր:

«Իշխանական քարոզչության պատասխանատուներն այս «օպերացիայի» միջոցով մի խնդիր են լուծելու. ԲՀԿ-ն սրտի ուզածի չափ կարող է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ` Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարությանը «քլնգելով», և որ ամենակարևորն է` երկրռւմ տիրող խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն և մեղավորը դառնալու է Տիգրան Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի կրում ոչ մի պատասխանատվություն:

Ըստ այս սցենարի, փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզչության վերջում` Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը միավորվելու են և հանդես են գալու որպես փրկիչներ ու միասնաբար Հայաստանն ազատելու են Տիգրան Սարգսյանի «բոբո» կառավարության ճիրաններից»,- գրում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում