Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ո՞վ է հիմա հիշում «Մարտի 1»-ը. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Բառերն ամիսների և տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը և վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը` առավել ևս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ռեժիմ»` դրանք բոլորը հրաշալի բառեր են, բայց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են: Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլևս չեն բոցավառվում և լսում ու կրկնում են դրանք` առանց իմաստի մեջ խորանալու: Այդպիսին է մարդկային հոգեբանության առանձնահատկությունը՝ մեզանից շատ քչերն են կարողանում հավերժորեն մտասևեռվել մի գաղափարի վրա, և դա ունի իր թե’ բացասական և թե’ դրական կողմերը, որովհետև այդպիսին է, ի վերջո, մեր պաշտպանական մեխանիզմը: Թող ինձ ներվի այս փոքր-ինչ ցինիկ համեմատությունը, բայց եթե մարդը հարազատ է կորցրել, ապա գրեթե անհնարին է, որ կորստի 10-րդ տարում նրա զգացմունքները նույնքան սուր լինեն, որքան առաջին տարում: Հակառակ վարքագիծը դիտվում է որպես տարօրինակ, եթե ոչ պաթոլոգիկ:

Ճիշտ նույն տրամաբանությամբ` ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որևէ ընդդիմադիր խոսի «Մարտի 1»-ի մասին: Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, և այն դադարել է լինել «հնչեղ թեմա»: Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործություն կատարողները և դրա կազմակերպիչները չեն դատապարտվել: Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան` ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր և կարգախոսներ:

Գործիչները նույնպես «մաշվում են», կորցնում քաշը, արդիականությունը` որքան էլ մեծ լինեն նրանց արժանիքներն ու ծառայությունները: Օրինակ` 96 թվականին Վազգեն Մանուկյանն արդիական էր որպես իշխանության այլընտրանք, իսկ մեկուկես տարի անց արդեն հնացել էր: Մի կողմից` փոխվել էր քաղաքական կոնֆիգուրացիան, մյուս կողմից` հասարակությունը հոգնել էր նույն մարդուց նույն բաները լսելուց:

Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսևորի որոշակի կրեատիվություն և փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը: Դրանք այլևս չեն ընկալվի: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար նոր թեկնածուով` դա կարող է լինել ՀԱԿ-ի ներկայիս խմբակցությունից յուրաքանչյուրը: Գուցե նա չունենա քաղաքական այն փորձառությունն ու հեղինակությունը, որն ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց փոխարենը կկարողանա անել նոր շեշտադրումներ, որոնք թերևս ավելի հետաքրքիր կլինեն ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Իսկ առաջին նախագահը կսատարի նրան իր փորձով ու ելույթներով: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնը` Օբամային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում