Բրիթնի Սփիրսը և նրա փեսացուն` Ջեյսոն Թրեյվիկը, լուսանկարվել են Elle ամսագրի ֆոտոշարքում և առաջին անգամ անկեղծորեն խոսել են իրենց հարաբերությունների մասին: Հնարավոր է` նրանք շատ շուտով ամուսնանան:
Խոսակցությունը սկսեց Ջեյսոնը: Նա հիշել է, թե ինչպես է առաջին անգամ տեսել Բրիթնիին: «Ես նայում էի նրան` թե ինչպես է նա շարժվում, ինչպես է ուղղում մազերը… Իսկ հետո նա վեր կացավ, շրջվեց, և մենք հայտնվեցինք դեմ առ դեմ»: Բայց երգչուհին սիրելիին թույլ չտվեց ավարտել խոսքը. «Բավական է, թանկագինս, չես կարծում, որ այսքան տեղեկությունն ավելի քան բավարար է»,- մրմնջաց Բրիթնին: «Բայց ես համաձայն եմ, դա գեղեցիկ էր»:
Ներկայումս հոգատար մայր և ապագա տիկին Թրեյվիկը մի քանի տարի փոփոխական հաջողություններով պայքարել է նյարդային խնդիրների, ալկոհոլից ու թմրանյութերից կախվածության և այլ խնդիրների դեմ: Այդ պատճառով է նա հիմա այդքան խնամքով պահում այն, ինչ կապված է անձնական կյանքի հետ:












































