EMarketer շուկայական հետազոտությունների գործակալության փորձագետները հրապարակել են հաշվետվություն, որից երևում է, որ Twitter-ը գրեթե երկու անգամ գերազանցում է աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցին ԱՄՆ-ում հեռախոսային գովազդներից ստացած եկամուտներով: Հաշվետվության հեղինակները հաշվել են, որ այս տարի Twitter-ն այս շուկայում կվաստակի 129,7 մլն դոլար` Facebook-ի 72,7 մլնի դիմաց:
Այսպիսի իրավիճակը կարելի է բացատրել հեռախոսներում Facebook-ի ուշ հայտնվելով և ի սկզբանե Twitter-ի` բջջային գովազդի ձևաչափին լավ համապատասխանությամբ:
Երկու ընկերություններն էլ չեն մեկնաբանել EMarketer-ի հաշվետվությունը:
Այս շաբաթ Facebook-ի խոշորագույն բաժնետեր Մարկ Ցուկերբերգը որոշել է պահպանել իր բաժնետոմսերը, որոնց գինը 38 դոլարից նվազել է 18 դոլարի:







































