«Առաջին լրատվական»-ի ՀՀԿ աղբյուրների փոխանցմամբ, Հանրապետականում ՏԻՄ ընտրությունների պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է, ուստի նա է պատասխանատու սեպտեմբերի 9-ին ՀՀ բազմաթիվ համայնքներում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ականների, ինչպես նաև Գյումրիում ՀՀԿ կողմից սատարվող Սամվել Բալասանյանի հաղթանակի համար:
Ուշագրավն այն է, որ մի շարք համայնքներում ՀՀԿ-ականներն առաջադրվել են ՀՀԿ-ականների դեմ: Որոշ տեղեկություններով, ՀՀԿ թևերի միջև ազդեցությունների պայքար է, ամեն թև ուզում է անցկացնել իր մարդուն: «ՀՀԿ-ում թևեր չկան: Դա առողջ մրցակցություն է: Մենք հնարավորություն ենք տալիս, որ ընտրության հնարավորություն ունենան»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:









































