Միացյալ Նահանգները եվրոպացի գործընկերների հետ Իրանի միջուկային վառելիքի հարստացման նոր ծրագիր է մշակում, համաձայն որի` երկրի սահմաններից դուրս հարստացվող ուրանի ծավալը կավելանա: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, համաձայն ԱՄՆ պետդեպի` նոր գործարքը միևնույն ժամանակ ավելի կոշտ պայմաններ է ենթադրում: Եթե նախկինում Իրանին առաջարկվում էր երկրի սահմաններից դուրս հարստացնել 1,2 հազար կգ ուրան, ապա նոր ծրագրով այդ թիվը հասցվում է 2 հազար կգ-ի: