Մանուել Չարը ևս մեկ անգամ հանրությանն ի ցույց է դրել իր վստահությունը ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին հաղթելու վերաբերյալ: Այս խոսքերի իրավացիությունը Չարը կարող է ապացուցել սեպտեմբերի 8-ին՝ Վիտալիի հետ WBC վարկածով մենամարտ անցկացնելիս:
«Իհարկե, այս մենամարտում կհաղթեմ ես, քանի որ հոգեպես ուժեղ եմ, հանգիստ ու վստահ ինձ վրա: Այդ մարտում ես եմ լինելու հաղթողը: Մենամարտին պատրաստվում եմ սովորական ռեժիմով. կենտրոնանում եմ, լսում երաժշտություն, զրուցում եմ մարզչի հետ: Ես միշտ երջանիկ ու ուրախ եմ:
Վիտալին զբաղվում է քաղաքականությամբ: Կարծում եմ՝ դա նրան զգալիորեն շեղում է հիմնական գործունեությունից: Իսկ ես իսկական բռնցքամարտիկ եմ՝ մեծ ու արդար սրտով: Լրջորեն կզբաղվեմ իմ աշխատանքով»,- Sportbox.ru-ն փոխանցում է Չարի խոսքերը: