Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային թիմի հարձակվող Ուեյն Ռունին չի մտածում իր ակումբից հեռանալու մասին:
«Երբ դու տեղափոխվում ես այլ ակումբ, նպատակ ունես նվաճելու նոր տիտղոսներ, հասնելու նոր հաջողությունների: Այդ ամենը ես ստացել եմ «ՄՅու»-ում: Ութ տարի այստեղ լինելուց հետո զգում եմ ինձ ինչպես տանը»,- ասել է Ռունին:
«Ուզում եմ շարունակել կարիերաս «Օլդ Թրաֆորդ»-ում ու հուսով եմ՝ կկարողանամ ավարտել հենց այստեղ: Գիգսն ու Սքոուլզը վառ օրինակներ են: «Յունայթեդ»-ից հետո ո՞ր թիմ կարող եմ գնալ. Սա, թերևս, աշխարհի լավագույն ակումբն է»,- եզրափակել է ֆուտբոլիստը:








































