Վերջին շրջանում իտալացի գեղեցկուհի Մոնիկա Բելուչչին դարձել է դիզայներներ Դոլչեի և Գաբբանայի մուսան: Հենց Բելուչչին է դարձել նրանց ապրանքանիշի հերթական հավաքածուի «դեմքը»: Այս մասին տեղեկացնում է from-ua.com կայքը:
Իտալական Vogue ամսագրի սեպտեմբերյան համարում 47-ամյա դերասանուհին կներկայանա Dolce & Gabbana զգեստներով:
Դերասանուհին լուսանկարներում ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը՝ ծածկվելով միայն Վերածննդի դարաշրջանի ոգով ստեղծված հագուստներով:
Նուրբ ու եթերային զգեստները կարծես հակադրվում են Բելուչչիի գրավիչ մարմնամասերին:
Լուսանկարները ստացվել են չափազանց գգայական ու սեքսուալ:
Ֆոտոսեսիան տեղի է ունեցել Սիցիլիայում: Լուսանկարչին է Պաոլո Ռովերսին:
Անցած տարի Մոնիկան մերկ նկարահանվել էր
Elle ու ParisMatch ամսագրերի համար:














































