Դամասկոսի արվարձաններում ժամանակ առ ժամանակ պայթյուններ են հնչում, բայց ընդհանուր դրությունը հանգիստ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը, ով քիչ առաջ խոսել է «Ազդակ»-ի Դամասկոսում աշխատող թղթակցի հետ:
«Դամասկոսի արվարձաններում մեկ-մեկ պայթյուններ լսվում են, սակայն ընդհանրապես համեմատաբար հանգիստ է. թղթակցին հաջողվել է մեկ ժամ առաջ հեռախոսով կապվել Հալեպ, այնտեղից էլ նույնն են ասել, որ համեմատաբար հանգիստ է իրավիճակը»,- ասաց Գանդահարյանը՝ հավելելով, որ ազգությամբ հայ զոհեր չկան:








































