Մոսկվայում տեղի ունեցավ բռնցքամարտիկներ Կլիչկոյի ու Չարի կշռման պաշտոնական արարողությունը: Սեպտեմբերի 8-ին ուկրաինացի Կլիչկոն և գերմանացի Մանուել Չարը պայքար կմղեն՝ WBC վարկածով չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Մարզիկների մոտ քաշի թիվը նշված է եղել 112,5 կգ, սակայն կշռումից հետո արդյունքը եղել է միայն 109,5 կգ: