Բռնցքամարտի երեք քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Միգել Կոտոն հայտարարել է, որ պատրաստ է ռևանշի հասնել WBA/WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ մենամարտում:
«Եթե մենք կարողանանք համաձայնության գալ ռևանշի անցկացման վերաբերյալ, ապա ինչո՞ւ չկազմակերպել այդ մենամարտը: Եթե Մեյվեզերի կողմը ցանկություն ունի մենամարտ կազմակերպել ինձ հետ, ապա անհրաժեշտ է նստել, մանրամասն քննարկել ու պայմանավորվել: Ուղղակի այսքանը»,- World Boxing News-ը մեջբերում է Կոտոյի խոսքերը:
Նշենք, որ Կոտոն իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերին` Օստին Տրաուտի դեմ:






































