Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Իր ադրբեջանական այցի շրջանակներում Լեֆորը մի շարք հանդիպումներ է ունենալու պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ներկայումս ճշգրտվում է այդ այցի ստույգ ժամկետը: Լեֆորը Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչ է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:










































