«Միլան»-ի նորեկ Ռիկարդո Մոնտոլիվոն հուսով է, որ հանդես կգա «ռոսսոներիներ»-ի թիմում նույնքան լավ, որքան Անդրեա Պիրլոն:
«Ես Պիրլոյին փոխարինելու համար եմ այստեղ: Կարիք չկա պնդելու, թե ես տեղյակ չեմ, որ հաճախ համեմատություններ են կատարվում իմ ու Պիրլոյի միջև: Սակայն ավելի լավ է` ես խաղով ապացուցեմ, որ իմ քննադատները սխալվում են:
Եկեք վերջ դնենք այս ամենին: Ես պարզապես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես բազմակողմանի ֆուտբոլիստի, ով կարողանում էր և պաշտպանվել, և հարձակվել, և թիմն առաջ ուղղորդել:
Բազմակողմանիությունն իմ առավելությունն է, բայց երկրպագուները հաճախ քննադատում են ինձ դրա համար»,- ասել է Մոնտոլիվոն:









































