Լիտվայում հուշաքար են տեղադրել «Տիտանիկի» խորտակման հետևանքով մահացած հոգևորական Յուոզաս Մոնտվիլայի պատվին: Այս մասին հաղորդում է Delfi.lt-ը:
Հուշարաձանը տեղադրված է հոգևորականի ծննդավայրում՝ Նենդրիշկյայ գյուղում՝ Մարիամպոլե քաղաքի մերձակայքում:
Յուոզաս Մոնտվիլան ծնվել է 1885թ.. ավարտել է սեմինարիան, դարձել հոգևորական, սակայն հարուցել է իշխանությունների դժգոհությունը: Նա հրավեր էր ստացել Նյու Յորքում ապրող իր եղբորից, ով առաջարկել էր գնալ ու դառնալ լիտվացի ներգաղթյալների հոգևոր առաջնորդը: նա համաձայնում է, գնում «Տիտանիկի» տոմս:
Պահապանված տեղեկությունների համաձայն՝ այն գիշեր, երբ նավը խորտակվել է, լիտվացի հոգևորականը եղել է գրադարանում: Նա չի օգտվել իր տեղը փրկարարական նավակում զբաղեցնելու հնարավորությունից, դրա փոխարեն մխիթարել է մարդկանց, ովքեր ցանկացել են խոստովանություն անել:
Լիտվայում առաջարկում են հոգևորականին դասել սրբերի շարքը:










































