Tuesday, 16 06 2026
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի

Սպասում են չսխալվելու համար

Հայաստանյան մեդիաշրջանակներում և փորձագիտական դաշտում արդեն հաճախակի են հնչում հարցեր, թե արդյոք ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններում: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ադրբեջանցի մարդասպանի հետ կապված հայտնի պատմությանը:

Այն բավական հետաքրքիր թե՛ արտաքին, թե՛ ներքին զարգացումներ է խոստանում, թեև իհարկե այդ ամենի վրա ազդեցության գործոնները բազմաթիվ են և հնարավոր է, որ տեղի ունեցածից բացի, լինեն այլ նոր զարգացումներ, որոնք կարող են էական փոփոխություններ բերել ներքաղաքական և արտաքին գործընթացներում: Արտաքինի առումով վերջին օրերին բավական շատ է խոսվում, մինչդեռ կարծես թե հետաքրքրական իրավիճակ է ձևավորվում նաև ներսում: Տեղի ունեցածից հետո իշխանությունը, բնականաբար, հանդես եկավ կոնսոլիդացիայի, միասնականության մասին կոչերով: Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ այդ կոչերը խաղարկելու առանձնակի անհրաժեշտություն չեղավ, քանի որ, ըստ էության, ներքաղաքական դաշտում իշխանության դեմ լուրջ գրոհներ չեղան: Միայն Հայ ազգային կոնգրեսը առաջին իսկ օրը երեկոյան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, բայց դա էլ զարգացում չստացավ, իսկ խորհրդարանական արտահերթ նիստի ընթացքում ընդունված ամորֆ հայտարարությանը միաձայն հավանության արժանացնելով` ընդդիմադիր կամ այդպիսին կոչվող քաղաքական ուժերը, ըստ էության, ցույց տվեցին, որ գտնվում են միասնության տրամաբանության մեջ` այն տրամաբանությամբ, որ նրանց հորդորել է իշխանությունը:

Միևնույն ժամանակ, այստեղ հետաքրքրական իրավիճակ է այն տեսանկյունից, որ քաղաքական ուժերը իշխանությանը փաստորեն հնարավորություն չտվեցին միասնության և կոնսոլիդացիայի ունիվերսալ գործիքները կիրառել քաղաքական ընդդիմախոսների դեմ, նրանց դնելով պատասխանատվության տակ: Օրինակ` եթե գեներացվեր ընդդիմախոսությունը իշխանությունների դեմ, ապա այստեղ արդեն Սերժ Սարգսյանին մնում էր մի տարբերակ՝ կամ ընդունել անհաջողությունն ու գնալ ընդդիմության հետ փոխզիջումների, որպեսզի ընդդիմադիր ուժերը, կամ եթե ավելի կոնկրետ խոսենք ՝ ԲՀԿ-Կոնգրես տանդեմը թուլացնեին ճնշումը Սերժ Սարգսյանի վրա, ինչը նշանակում էր ներքաղաքական պահանջներ և դրանց կատարում, կամ էլ պետք է անմիջականորեն անցներ հակագրոհի, այդ ուժերին մեղադրեր դժվար պահին երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձի համար և դիմեր կոշտ հակամիջոցների: Սա Սերժ Սարգսյանի համար երկուստեք ռիսկ էր, որովհետև զիջումների պարագայում նա կարող էր էապես թուլացնել իր դիրքերը նախագահական ընտրություններից առաջ, իսկ կոշտ հակաքայլերի պարագայում կարող էր իսկապես ապակայունացում գեներացվեր, որը առնվազն առավել կբարդացներ առանց այդ էլ բարդ վիճակը: Բայց, միևնույն ժամանակ, բավական անցանկալի էր այդ վիճակը նաև ԲՀԿ-ի ու Կոնգրեսի համար:

Նախ` այդ ուժերը դեռ ակնհայտորեն մինչև վերջ չեն համաձայնեցրել իրենց մոտեցումները, հավակնությունները և ակնկալիքները նախագահական ընտրություններում: Իսկ դա նշանակում է, որ նրանք կխուսափեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, այն էլ նման բախտորոշ իրավիճակում, հայտնվել մեկ ճակատում, միասնական դիրքում: Ընտրություններին բավական ժամանակ կա, իսկ դա նրանց կզրկի հետագա մանևրի հնարավորություններից, այն դեպքում, երբ ներկայիս միասնական դիրքը ամենևին էլ երաշխավորված հաջողության գրավական չէ, այլ կարող է հավասարապես դառնալ նաև վերջնական տապալման գրավական: Բացի դա, ԲՀԿ-ն ու Կոնգրեսը, անշուշտ, չեն ցանկանա Սերժ Սարգսյանին ներկայումս ընձեռել իրենց ապակայունացնող գործոն ներկայացնելու հնարավորություն, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը դա կարող է անել այժմ ամենաարդյունավետ ձևով: Ներկայումս կարծես թե իրավիճակը հենց դրա համար էլ ստեղծված լինի, որպեսզի որևէ ակտիվ ընդդիմախոսի կամ հակառակորդի հռչակես դավաճան կամ ապակայունացնող: Դա կլինի իսկական նվեր Սերժ Սարգսյանին և կօգնի նրան իր վրայից հանել շատ ծանր պատասխանատվությունն ու դնելով ԲՀԿ-ի ու Կոնգրեսի վրա` խաղալ բավական թեթև:

Այսինքն` ԲՀԿ-ն ու Կոնգրեսը, ըստ ամենայնի, իրենց թվացյալ հնազանդությամբ, իշխանության միասնության կոչերին դրական արձագանքով, հարաբերական լռությամբ և լոյալությամբ իրականում գուցե ավելի շատ խնդիր են առաջացնում Սերժ Սարգսյանի համար, քան նրան օգնում լուծել խնդիրները: Բանն այն է, որ նրանք իրենց, այսպես ասած, հարաբերական հնազանդությամբ պատասխանատվությունն ամբողջությամբ թողնում են Սերժ Սարգսյանի վրա` զրկելով նրան այդ պատասխանատվությունն իրենց վրա բարդելու, իրենց անառակությանը և ապակառուցողականությանը վերագրելու պատեհ հնարավորությունից: Ըստ ամենայնի հենց սրանով է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի բավական լոյալ հայտարարությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը:

Այստեղ, իհարկե, կարող է լինել նաև մեկ այլ հանգամանք, իրադարձությունների զարգացման մեկ այլ ուղղություն: Չի բացառվում, որ առկա իրավիճակի հողի վրա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գան որոշակի համաձայնությունների, և դրա արտահայտությունն էլ հանդիսանա Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որով նա, ըստ էության, օժանդակ գաղափար էր առաջ քաշում Հունգարիայի հետ հարաբերության առումով, որում Հայաստանի իշխանությունը խզելով հարաբերությունը մտել է գաղափարական փակուղի և ակնհայտորեն չգիտե հետագա անելիքը: Եվ այս պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանի գծած սցենարը՝ խաղը Քոչարյան-Սարգսյան հակասության վրա, և դրա միջոցով առնվազն սեփական քաղաքական ակտուալության վաղուց փակուղի մտած հարցը լուծելը, սկսում է չաշխատել, ու գուցե Տեր-Պետրոսյանի լռությունը բացատրվում է նաև դրանով, ու նաև միգուցե հենց դրա համար էլ Կոնգրեսը չշարունակեց իր առաջին հայտարարության գեներացումը, ԲՀԿ-ից չունենալով համագործակցության դրական պատասխան: Այս իմաստով էլ, ներքաղաքական դաշտում բավական հետաքրքրական վերախմորումներ են ուրվագծվում, նախանշելով որոշակի նոր դասավորումներ ու վերադասավորումներ, որոնք կարող են լինել լիովին հակառակ այն բանի, ինչ ամռանը խոստանում և ակնկալում էր Հայ ազգային կոնգրեսը իր համակիրներին: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերյան խոստացված վերադասավորումները կարծես թե առնվազն հետաձգվում են մեկ ամսով, իսկ սուբյեկտները ներկայումս սպասում են այն սկզբունքով, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում