Իտալիայի հարավային Լամպեդուզա կղզիների մոտ այս գիշեր խորտակվել է անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավը: Այս մասին հայտնում է France-Press-ը:
Փրկվել է 54 մարդ, մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում:
Գործակալության տեղեկություններով՝ Իտալիայի առափնյա ոստիկանությունն ու ՆԱՏՕ-ի ուժերը ներկայում որոնում են նավաբեկությունից ողջ մնացածներին:
Փրկված ուղևորները հայտնել են, որ նավի վրա եղել է շուրջ 100 մարդ:
2011թ. Եվրոպան, մանավանդ Իտալիան, դարձել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների (Լիբիա, Թունիս) թիրախը: Սովորաբար մեծ է նաև Աֆրիկայի Հարավային Սահարայից ժամանած ներգաղթյալների թիվը:









































