Հարավկորեացի զինվորներն այսօր, ազգային առափնյա պաշտպանության հետ համատեղ, քառօրյա ռազմածովային զորավարժություններ են սկսել վիճելի Տակեսիմա (կորեերեն՝ Տոկտո) կղզիներում:
Սեուլի վերհսկողության տակ գտնվող Տակեսիմա կղզիներին մոտ գտնվող տարածքներում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ազգային առափնյա պաշտպանության ուժերը, բանակային ստորաբաժանումները և ռազմաօդային ուժերը: Այս տարի զորավարժություններում գլխավոր դերը պատկանում է առափնյա պաշտպանությանը:
Այս անգամ Հարավային Կորեան հրաժարվել է զորավարժությունների ժամանակ կղզիներում դեսանտային գործողություններ անցկացնելուց: Տեղի վերլուծաբանների տվյալներով՝ դա պայմանավորված է Ճապոնիայի հետ հարաբերությունները չվատացնելու ցանկությամբ,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Տոկիոն և Սեուլն այժմ գտնվում են երկկողմ հարաբերությունների աննախադեպ ճգնաժամի մեջ: Երկու երկրների միջև հակամարտությունը սրվեց օգոստոսի սկզբին, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակն այցելեց վիճելի կղզիներ:











































