Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կյանքի ընկերուհին` Վալերի Թրիերվեյլերը, դատական հայց է ներկայացրել երեք հրատարակությունների դեմ` նախագահական զույգի լողազգեստներով նկարները հրապարակելու համար,- հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Թրիերվեյլերի փաստաբանի հայտարարությանը:
Շաբաթվա սկզբին Փարիզի դատարանը վերոհիշյալ լուսանկարների հրապարակման համար VSD ամսագրին պարտադրել է Թրիերվեյլերին նրա անձնական կյանք ներխուժելու համար 2 000 եվրո փոխհատուցում վճարել:
Հիմա համանման մեղադրանքներ կինը ներկայացնում է Closer, Voici և Public հրատարակություններին:
Թրիերվեյլերը պնդում է, որ ինքը չի թույլատրել լուսանկարել իրենց և այդ լուսանկարները հրապարակել:










































