Իտալական «Միլան»-ի նորեկ Մոնտոլիվոն նպատակադրվել է խաղալ այնքան լավ, որքան լեգենդար Պիռլոն:
«Կփոխարինե՞մ արդյոք Պիռլոյին. այո՛, հենց դրա համար եմ այստեղ: Անիմաստ է ձևացնել, թե չեմ լսել իմ և Պիռլոյի միջև անցկացվող համեմատությունների մասին, որում ինձ քննադատում են: Բայց լավագույնն եմ ցուցադրելու, որպեսզի ինձ չքննադատեն: Եկեք ընդհանրապես վերջ տանք այս համեմատություններին ու քննադատություններին. ուզում եմ՝ ինձ հիշեն որպես մի ֆուտբոլիստի, որը լավ պաշտպանվում էր ու գրոհներ կազմակերպում:
Բազմակողմանիությունն իմ առավելությունն է, բայց սրա համար երկրպագուներն ինձ շատ են քննադատում»,- ասել է Մոնտոլիվոն:







































