Ամերիկյան Մերիլենդ նահանգում ձերբակալված գեղասահքի մարզիչ, միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ Հենրիխ Սրետենսկին ժխտում է իր դեմ առաջ քաշած մեղադրանքները: Նա մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ:
«Նա լիովին ժխտում է իր դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները: Նա գեղասահքի շատ հարգված մարզիչ է աշխարհում»,- փաստաբանի խոսքերը մեջբերում է The Washingto Post-ը Սրետենսկիի:
Փաստաբանի պնդմամբ` մեղադրանքները կապված են ավելի քան մեկ տարի առաջ Նյու Յորքի նահանգում տեղի ունեցած միջադեպի հետ:
Ներկա պահին ռուս մարզիչը Մերիլենդի բանտում է:










































