Մրայա Քերին այսօր պիտի բացեր ֆուտբոլային նոր մրցաշրջանը և դա արել է այնպես, ինչպես միայն նա կարող է անել:
Երեկոյի ընթացքում նա ելույթ է ունեցել երկու հրաշալի զգեստներով, շունը՝ թևի տակ:
42-ամյա երգչուհին կատարել է իր նոր` Triumphant (Get ‘Em) երգը Նյու Յորքում Ֆուտբոլի ազգային առաջնության բացման առթիվ:
Մրայան բեմ է բարձրացել իր գեղեցիկ մարմինն ընդգծող փայլուն, ոսկեգույն զգեստով:
Մրայան հուզված և հիացած հանդիսատեսի համար երգել է Touch My Body-ն: Երգչուհին ելույթ է ունեցել մեկ այլ զգեստով, որը ևս ընդգծել է նրա կազմվածքի գեղեցկությունը: Այն սև, կարճ զգեստ է եղել:
Մրայան մենակ չի եղել բեմում. նա իր հետ բերել է իր շներից մեկին: Նա Մրայայի 5 տնային կենդանիներից մեկն է: Տիրուհին նրան հպարտությամբ ցուցադրել է հանդիսատեսին:
Գվեն Ստեֆանին ևս ելույթ է ունեցել: Նա կրել է սև սպորտային կրծկալ և վանդակավոր տաբատ:
Մինչ այդ թագուհի Տակարան, ֆուտբոլային մարզահագուստը հագին, լսել է պետական օրհներգը:





















































