Ֆրանսիական ոստիկանությունը բրիտանական աղբյուրների օժանդակությամբ պարզել է Ալպերում սպանված բրիտանական ընտանիքի անդամների ինքնությունը:
Agence France-Presse-ի փոխանցմամբ` ընտանիքի ղեկավարի անունը եղել է Սաադ ալ-Հիլի: Բացի նրանից՝ մահացել էին նաև նրա կինը և զոքանչը:
Ընտանիքը ապրել է Կլեյգեյթ բնակավայրում:
Մոտակա ժամանակները մահացածների ինքնության վերջնական հաստատման նպատակով կանկացվեն փորձաքննություններ ԴՆԹ նմուշների և մատնահետքերի կիրառմամբ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մեկնաբանելով սպանության մասին տեղեկատվությունը, խոստացել է անել հնարավոր ամեն ինչ` հանցագործությունը բացահայտելու համար:
Տղամարդու և երկու կանանց մարմինները հայտնաբերվել էին սեպտեմբերի 5-ին Անսի լճի մերձակայքում՝ BMW մակնիշի ավտոմեքենայում:







































