ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ մարդ հոսպիտալացվել է Արևմտյան Նեղոսի տենդի ախտանիշով:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկություններով` ամբողջ երկրով մեկ 1993 մարդ վարակվել է այս հիվանդությամբ, իսկ զոհերի թիվը հասել է մոտ 90-ի:
Հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Տեխասում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլաս քաղաքի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ:
Բժիշկների հաղորդմամբ՝ մինչ այժմ չի հաջողվել պարզել, թե ինչն է հանգեցրել հիվանդության համաճարակին, որը, ըստ նրանց, ամենաուժեղն է 1999 թվականից հետո, երբ տենդի առաջին դեպքը գրանցվեց ԱՄՆ տարածքում:
Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը սուր, մինչև վերջ չուսումնասիրված վիրուսային հիվանդության հարուցիչ է:










































