Շվեյցարիայի անշարժ գույքի շուկայում իսկական բումը սպառնում է երկրի ֆինանսական կայունությանը: Այս մասին հայտարարել է շվեյցարական Կենտրոնական բանկի փոխնախագահ Ժան-Պիեր Դանտինը:
«Շվեյցարիան վերադառնում է հիփոթեքային վարկերի շուկայում սնանկացման վտանգի առջև և անշարժ գույքի շուկայում գների փոփոխմանը, ինչը կարող է բերել ֆինանսական երկարատև անկայունության»,- ասել է Դենտինը:
Անշարժ գույքի շուկայում բարձր ակտիվությունը պայմանավորված է կենտրոնական բանկի քաղաքականությամբ, որը սահմանել է ցածր տոկոսադրույքներ, որի նպատակը շվեյցարական ֆրանկի կայունության ապահովումն է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Վարկային տոկոսադրույքների բարձրացումը, ցածր տնտեսական աճը կամ գործազրկության մեծացումը կբերեն նրան, որ պարտապանները չեն կարողանա վճարել իրենց պարտքը:











































