Իվանիշվիլին ասել է, որ խզել է բոլոր տեսակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և մենք ընդունում ենք նրա խոսքերը: Այս մասին հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք այսօր հանդիպել ենք պարոն Իվանիշվիլիի հետ, և նա հայտարարել է, որ խզել է ցանկացած տիպի հարաբերություն Ռուսաստանի հետ: Նա տրամադրված է, որ Վրաստանում ժողովրդավարություն լինի, երկիրը ազատ լինի և մտնի ՆԱՏՕ-ի շարքերը: Մենք ընդունում ենք նրա խոսքերը, իսկ ահա ընտրություն կկատարեն Վրաստանի քաղաքացիները»,- նշել է Մաքքեյնը:









































