Խորհրդարանական և նախագահական ընտրությունները ստուգում կլինեն Վրաստանի ժողովրդավարության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախագահ Միխելի Սաակաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Ռասմուսենի խոսքերով` ՆԱՏՕ-ն շարունակում է հետևել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը:
«Վրաստանը կանգնած է բարեփոխումների ճանապարհին և զգալի առաջընթացի է հասել: Սա ծանր և լուրջ գործընթաց է: Մենք նաև կշարունակենք Վրաստանում բարեփոխումների աջակցմանը: Մենք շատ ուշադիր հետևում ենք Վրաստանին: Խորհրդարանական և ապագա նախագահական ընտրությունները հիանալի թեստ կլինեն երկրի ժողովրդավարության համար»,- ընդծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ապագան ձեր ձեռքերում է: Դուք ընկեր ունեք հանձին ՆԱՏՕ-ի», – հայտարարել է Ռասմուսենը:








































