Լոս Անջելեսում բժշկական հետազոտության համար հոսպիտալացվել է Ֆրանսիացի երգիչ և դերասան Ջոնի Հոլիդեյը, հինգշաբթի հայտնել է France-Presse գոծակալությունը` հղում անելով դերասանի մենեջեր Սեբաստյան Ռարրանին:
Նրա խոսքով` 69-ամյա Հոլիդեյին հիվանդանոց են տարել ընդհանուր զննության համար և արդեն ուրբաթ նրան պիտի դուրս գրեն: Օգոստոսի վերջին ռոք կատարողին արդեն հոսպիտալացրել էին բրոնխիտի պատճառով:









































