Օդեսա-Բրոդի խողովակաշարով ադրբեջանական նավթի առաջին 1 միլիոն տոննայի առաքումը մեծ նախագծի սկիզբն է,- կարծում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Интерфакс-Украина-ի հաղորդմամբ, նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Նա շեշտել է ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների պրագմատիկ բովանդակությամբ հագեցվածության փաստը:
Յանուկովիչը նաև դրական է գնահատել հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումը:
«Քննարկել ենք համատեղ նախագծեր: Մեր այսօրվա խնդիրն է ավելի ակտիվ աշխատել ադրբեջանական էներգառուսուրսները ներգրավելու հարցում»,- ասել է Յանուկովիչը:










































