Ուկրաինական «Շախտյոր»-ը ներկայացրեց թիմի պաշտոնական հուշանվեր-գնդակը, որը «Շախտյոր»-ի գույների հետ համակցված է: Գնդակը համապատասխանում է ֆուտբոլի գնդակի ստանդարտ չափսերին: Հատկանշական է, որ հուշանվեր-գնդակի վրա պատկերված են թիմի ֆուտբոլիստների, նախագահի ու գլխավոր մարզչի դիմապատկերները:
Թիմի պաշտոնական հաղորդման համաձայն՝ հուշանվեր-գնդակները վաճառվում են թիմի ֆան-խանութում:








































