Մադրիդի «Ռեալ»-ի ու Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին:
«Այնպես չէ, որ միայն դրական հույզեր ունեմ, այլ նաև գտնվում եմ լավ մարզավիճակում: Այս պահին ես պատրաստ եմ խաղալ ամբողջ 90 րոպեն, չնայած դա որոշում է թիմի գլխավոր մարզիչը»,- index.hr-ը մեջբերում է Մոդրիչի խոսքերը:
«Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնության առաջիկա խաղերին, ապա դժվար խաղեր են մեզ սպասվում, սակայն երկու հանդիպումում էլ հաղթելու ենք»:







































