Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Արաբական գարունն» անպայման կհասնի Ռուսաստանի Դաշնությանը:
Այս մասին սենատորը հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը` ամփոփելով ամերիկացի սենատորների պատվիրակության այցելության արդյունքները:
Մաքքեյնի կարծիքով` Ռուսաստանի քաղաքացիների մոտ անպայման ցանկություն կառաջանա ունենալ ավելի ժողովրդավարական և ավելի քիչ կոռուպացված կառավարություն:







































