Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարցազրույց է տվել իսպանական մամուլին:
«Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի «Բարսելոնա»-ի հաղթական ցիկլը, սակայն մեզ հաջողվեց այն ընդհատել: «Բարսելոնա»-ի հաղթանակներն այլևս երաշխավորված չեն:
«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն աշխարհի ուժեղագույն ակումբներն են: Հեշտ չէ հաղթանակ տանել Իսպանիայի առաջնությունում: «Ռեալ»-ի հաջողությունները կապված են «Բարսելոնա»-ի հետ, որն անցյալում բարձր ցուցանիշներ էր գրանցել: Հաղթանակի հասնելու համար մենք ստիպված եղանք գերազանցել այդ ցուցանիշները: Իսկ այժմ ֆուտբոլի երկրպագուները կարող են հիանալ մեր հակամարտությամբ»,- Մոուրինյոյին մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ իր կարիերայի սկզբնական փուլում Մոուրինյոն աշխատել է «Բարսելոնա»-ում` գլխավոր մարզիչ Լուի վան Գալի թարգմանչի պաշտոնում:






































