Իտալական «Նապոլի»-ի նախագահը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Շախտյոր»-ի 21-ամյա ֆուտբոլիստ Դուգլաս Կոստայի տրանսֆերը: Չի բացառվում, որ ակումբները համաձայնության գան այս ձմռանը:
Ըստ խաղացողի գործակալի՝ այս հարցը շատ մեծ կապ ունի այն հանգամանքի հետ, թե «Շախտյոր»-ը Չեմպիոնների լիգայում ինչպես հանդես եկավ: Սեզար Բոտեգան արդեն հաստատել է, որ թիմը հետաքրքրված է Կոստայի ծառայություններով: Հատկանշական է, որ իտալական մեկ այլ ակումբ՝ «Ռոմա»-ն, նախկինում պաշտոնական առաջարկ էր արել խաղացողին: Սակայն, գումարային առումով համաձայնության չգալով «Շախտյոր»-ի հետ, հրաժարվել էր ձեռք բերել Կոստայի տրանսֆերը:
Խաղացողի գործակալի պնդմամբ՝ Կոստայի տրանսֆերային իրավունքները կվաճառվեն 18 միլիոն եվրոյով:








































