Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ներկայացուցիչ Նեյմարը հայտարարեց, որ թիմն ամեն ինչ անում է դիտարժան ֆուտբոլ ցուցադրելու և երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար.
«Որոշ երկրպագուներ դիտել են Պելեի, մյուսները՝ Ռոմարիոյի, այլք՝ Ռոնալդոյի խաղերը: Նրանք անհավանական խաղ են ցուցադրել: Մեր գլխավոր նպատակն այն է, որ երկրպագուները հաճույք ստանան ազգային հավաքականի հանդիպումները դիտելով:
Կուռքս եղել է Ռոնալդոն: Նա հաղթողի հոգեբանություն ուներ: Ռոնալդոն բազմաթիվ դժվարությունների է հանդիպել իր մարզական կարիերայում, բայց ամեն անգամ կարողացել է վերադառնալ և հանդես գալ բարձր մակարդակով: Ցանկանում եմ նմանվել նրան»,- Globoesporte-ի փոխանցմամբ` ասել է Նեյմարը:







































