Wednesday, 10 06 2026
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Եկան, տեսանք, լռեցին

Հայաստան եկավ ու գնաց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեմս Սթեյնբերգը, որին ուղեկցում էր նաև պետքարտուղարի մեկ այլ տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Սակայն ԱՄՆ դիվանագիտական այս բարձրաստիճան պատվիրակության հայաստանյան այցը զարմանալիորեն բավական լուռ անցավ: Ընդամենը եղան Հայաստանի իշխանության հետ հանդիպման մասին պաշտոնական և ինչպես միշտ` բավական սուղ հաղորդագրություններ:

Մինչդեռ հազիվ թե ամերիկյան այդ կարգի բարձրաստիճան պատվիրակությունը տարածաշրջան, այդ թվում Հայաստան այցելեր առանց լուրջ օրակարգի: Հազիվ թե ընդամենը ցուցադրականության կամ ընդամենը ստուգայցի համար տարածաշրջան ժամանեին պետքարտուղարի միանգամից երկու տեղակալներ:

Ուրեմն ի՞նչն էր Հայաստանում նրանց այդ լռության պատճառը, ինչո՞ւ ամերիկյան պատվիրակությունը հանդիպում չունեցավ լրագրողների հետ, ինչն, օրինակ, արեց նախորդ տարվա հուլիսին Հայաստան ժամանած պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Մի՞թե Սթեյնբերգը և Գորդոնը Հայաստանի հասարակությանն ասելիք չունեին, մի՞թե նրանց օրակարգը առնչություն չուներ Հայաստանի քաղաքացիների հետ: Չէ՞ որ նրանց այցի հենց նախօրեին էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը ելույթ ունեցել Ամերիկյան համալսարանում և խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:

Կամ գուցե Սթեյնբերգի և Գորդոնի ասելիքը հրապարակավ ասելու բան չէր:

Իսկ գուցե այն, ինչ կապված նրանց այցի հետ պետք է ասվի հասարակությանը, նրանք համարել են իշխանության անելիք գործը: Բայց Հայաստանի իշխանությունն էլ նախևառաջ ոչ թե սեփական հասարակության հետ է կիսվում, այլ սովորության համաձայն` արևմտյան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցից հետո անմիջապես վազում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ:

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևին: Այնտեղ, իհարկե, նա կասի, թե ինչ է առաջարկել կամ ասել Սթեյնբերգը: Կասի նաև, թե ինչ է ինքը պատասխանել Սթեյնբերգին: Հավանական է, որ դրանից էլ կախված կլինի, թե, օրինակ, ինչ կասի Մեդվեդևը ապրիլից Հայաստանի համար սահմանվելիք գազի նոր գնի վերաբերյալ:

Այսինքն` Հայաստանի հասարակությունը բոլոր դեպքերում, ինչպես միշտ, ականատես և ունկնդիր է լինելու ոչ թե տնտեսա-քաղաքական գործընթացին, այլ ընդամենը քաղելու է դրա արդյունքը, կամ, ինչն ավելի հավանական է` ելնելով նախադեպերից, իր մաշկի վրա զգալու է դրա հետևանքը, թեկուզ և նախկինում եղած հետևանքների անփոփոխ շարունակականության տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում