Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին չի հաջողվել անցնել ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչ: Առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած հանդիպմանը Ֆեդերերը պարտություն է կրել չեխ Տոմաշ Բերդիխից` 6:7 (1:7), 4:6, 6:3, 3:6 հաշվով:
Ռոջերը 7 էյս է կատարել, իր ակտիվում 44 միավոր գրանցել և 40 սխալ թույլ տվել:
Կիսաեզրափակչում Բերդիխը կխաղա բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի հետ: