ՌԴ-ն պետք է ադեկվատ միջոցառումների դիմի` ի պատասխան արտերկրում ընդունված, այսպես կոչված, «Մագնիտսկու ցուցակի»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ-որ մեկը ցանկանում է հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ: Ինչ-որ մեկը թույլ չի տալիս իր երկիր այցելել մեր ինչ-որ չինովնիկների, որոնք, իբր, կապ ունեն պարոն Մագնիտսկու մահվան հետ, որի համար ես, անկասկած, ցավում եմ ու ցավակցությունս հայտնում նրա ընտանիքին:
Սակայն ի՞նչ պետք է անի այդ դեպքում Ռուսաստանը. ընդունել ադեկվատ միջոցառումներ, հայտարարել մյուս կողմի չինովնիկների ցուցակը, որը Ռուսաստանի նկատմամբ նման միջոցառումներ է սահմանել: Այդպես էլ պետք է անել»,- ասել է Պուտինը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:










































