Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին պայքարելու է Գերմանիայի ազգային հավաքականի հետ: 8-րդ տուրից հետո մեր թիմը 13 միավորով 3-րդն է և առաջատար Ռուսաստանի ընտրանուն զիջում է 2 միավորով: Գերմանիայի հավաքականը նույնպես վաստակել է 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Հայաստան – Գերմանիա մրցավեճի զույգերն են՝
Լևոն Արոնյան – Արկադի Նայդիխ
Սերգեյ Մովսեսյան – Սերգեյ Խենկին
Վլադիմիր Հակոբյան – Ջորջ Մայեր
Գաբրիել Սարգսյան – Դանիել Ֆրիդման







































