ՌԴ նախագահ Վլադիր Պուտինը, պատասխանելով RT հեռուստաալիքի հարցին` արդյոք կարո՞ղ է նա աշխատել ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Միթ Ռոմնիի հետ, որը հայտնի է Ռուսաստանի նկատամբ թշնամական վերաբերմունքով, անսպասելի զսպվածություն է ցուցաբերել: Այս մասին Foreign Policy-ի իր բլոգում գրել է Ուրի Ֆրիդմանը:
«Ում ամերիկացի ժողովուրդն ընտրի, նրա հետ էլ կաշխատենք»,- ասել է նա` հավելելով. «Սակայն կաշխատենք այնքան արդյուանավետ, որքան դա կցանկանան մեր գործընկերները»:
Պուտինի զսպվածությունը զարմանալի է, գրում է վերլուծաբանը` հիշեցնելով, որ անցած շաբաթ նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռոմնիին քննադատել էր կուսակցական համագումարում նրա այն աարտահայտության համար, որ ընտրվելուց հետո Պուտինին ցույց կտա «պակաս ճկունություն ու մեծ կարծրություն»:
Պեսկովն արձագանքել է այդ խոսքերին` նշելով, որ անթույլատրելի է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները վտանգել նախընտրական քարոզչության շրջանակում:











































