Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Անժելա Սարգսյանի գործով հարցաքննվեցին «Ուր է իմ տղամարդը» սերիալի աշխատակիցները

Դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում` լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածելու մեջ մեղադրվող նրա նախկին զուգընկեր Կարեն Արայանի դատավարությունը մոտենում է ավարտին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջապես ավարտվել է դատարան այդքան երկար ձգձգումներից հետո ներկայացած վկաների հարցաքննությունը, և այդպիսով դատարանն արդեն անցել է մեկ այլ դատավարական փուլի` գործով հայտնի ապացույցների հետազոտմանը:

Կարեն Արայանի պաշտպան Կիմա Սարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը, ամենայն հավանականությամբ, մոտ երկու նիստ հետո արդեն կհրապարակի գործով դատավաճիռը:

Նշենք, որ աղմկահարույց դատավարությունը շարունակական ձգձգումներից հետո վերջապես սկսեց ընթացք ստանալ Կարեն Արայանի կողմից հայտարարված հացադուլի դադարեցումից հետո: Մոտ երկու ամիս առաջ էր դերասանուհու զուգընկերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ հայտարարել` քրեական գործից ունեցած բողոքն արտահայտելով:

Կարեն Արայանը ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ էր հղել բանտից, որում մասնավորապես նշվում էր. «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել»:

«Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի աշխատակիցներն ու դերասանական կազմի որոշ անդամները, որոնք դատարանի կողմից դատակոչված վկաների թվում էին, փաստորեն, արդեն հարցաքննվել են:

Գործով հաջորդ` սեպտեմբերի 27-ի նիստում դատարանը կհետազոտի քրեական գործում առկա ապացույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում