Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե պլանավորել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնել մոտ 5 տարվա ընթացքում.
«Հնարավոր է, որ դա տեղի ունենա ավելի վաղ, եթե փոփոխության ենթարկվի աշխարհաքաղաքական իրավիճակը, և Վրաստանը լավ հետևի դրան: Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար պարտադիր պայման է Վրաստանի իրական վերածնունդը:
Երկիրը պետք է զարգանա ինչպես տնտեսապես, այնպես էլ ժողովրդավարական առումով: Մենք պետք է կառուցենք հետաքրքիր երկիր, ինչը մեզ հնարավորություն կտա վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը: Այս ամենով ես ցանկանում եմ ասել, որ խնդրի լուծման բանալին գտնվում է մեր երկրում»:











































